Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ամենահայտնի դեմքերից մեկը` գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Նիկոլայ Վալուեվը, նշանակվել է գնդակով հոկեյի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մենեջեր: Մարզաձեւի ֆեդերացիայում դրանում զարմանալի ոչինչ չեն տեսնում: Ընդհակառակը, այնտեղ համոզված են, որ սրանից հետո հոկեյիստներն իրենց թիկունքում հզոր աջակցություն կզգան եւ դա կանի այն մարդը, ում ամբողջ աշխարհն է ճանաչում: Բայց սա դեռ ամբողջը չէ. պիտերցի 38-ամյա հսկան լրջորեն մտադրվել է դառնալ Ռուսաստանի պետդումայի պատգամավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: