Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում ՊետԴումայի ընտրությունները շարունակվում են

Դեկտեմբեր 04,2011 15:01

Ռուսաստանում այսօր Պետական Դումայի ընտրություններն են: Ըստ ստացվող տեղեկությունների` ժամը 13:00-ի դրությամբ ողջ Ռուսաստանի տարածքում ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 25,4 տոկոսը: Այս թիվը ՌԻԱ-Նովոստի գործակալությանը տրամադրել է Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լեոնիդ Իվլաեւը: Ռուսաստանի հեռավորարեւելյան շրջաններում քվեարկությունն արդեն ավարտվել է: Վերջին ընտրատեղամասերը կփակվեն մոսկովյան ժամանակով ժամը  21:00-ին: Ըստ ԿԸՀ-ի տվյալների` ներկա պահի դրությամբ ընտրությունների մասնակցության ամենամեծ տոկոսն արձանագրել է Չուկոտկան` 73,39 տոկոս: ՌԴ ողջ տարածքում եւ արտասահմանում բացվել է 95 հազար ընտրատեղամաս: Քվեարկելու իրավունք ունեցողների թիվը հասնում է մոտ 108 մլն-ի:

Ընտրություններին մասնակցում են յոթ կուսակցություններ` Եդինայա Ռոսիան, Ժիրինովսկու ԼԴՊՌ-ը, Կոմկուսը, Սպրավեդլիվայա Ռոսիան, Պատրիոտի Ռոսիին, Յաբլոկոն եւ Պրավոե դելոն: Դումա մտնելու համար կուսակցությունները պետք է կարողանան հավաքել ձայների ամենաքիչը 7 տոկոսը:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով` Ռուսաստանի տարածքում ընտրությունների հետ կապված օրինախախտումներ չեն գրանցվել: Նկատվել են միայն մի քանի անօրինական քարոզարշավի դեպքեր:

Հետաքրքիր է, որ Ռուսաստանի ՆԳՆ-ն չի գրանցել մի քանի անկախ կայքերի եւ բլոգների հանկարծակի խափանումները: Այս պահի դրությամբ անհասանելի են Կոմերսանտ, Էխո Մոսկվի կայքերը եւ մի քանի բլոգներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031