Լրահոս
Օրվա լրահոսը

«Արզնի»-ում աշխատանքի դիմաց՝ «Սթարի» կտրոն

Դեկտեմբեր 23,2011 10:17

Երեկ մեզ զանգահարած «Արզնի» թռչնաֆաբրիկայի աշխատողները հայտնեցին, որ իրենց աշխատավարձի փոխարեն այս ամիս, այսպես ասած, վաուչերներ են տվել՝ «Սթար» սուպերմարկետների ցանցից գնումներ կատարելու համար։

Մենք որոշեցինք լրագրողական էքսպերիմենտ անել՝ պարզելու համար, թե այդ ինչ նորամուծություն է աշխատանքի վարձատրության ոլորտում, եւ այցելեցինք «Սթար» սուպերմարկետ։ Քանի որ, որպես կանոն, վաճառողները խուսափում են լրագրողների հետ զրուցելուց, հարցը ձեւակերպեցինք այսպես. «Գիտեք, ազգականիս թղթեր են տվել՝ աշխատավարձի փոխարեն, որ ձեր մոտից գնումներ կատարի՝ վաուչեր են ասում։ Հիմա կարո՞ղ ենք գնումներ կատարել»։ Բարետես վաճառողուհին ժպտալով ասաց՝ այո, իհարկե։ Իսկ կարո՞ղ ենք կտրոնների փոխարեն գումարը վերցնել, վաճառողուհին ասաց՝ ոչ, բայց խորհուրդ տվեց կանգնել ու նայել՝ ով է, ասենք, 10 հազար դրամի գնում կատարում, եւ նրան առաջարկել կտրոնը փոխարինել գումարով։

Սակայն ամեն դեպքում անհասկանալի էր, թե 21-րդ դարում ինչպես կարող են աշխատողին աշխատավարձի փոխարեն ինչ-որ խանութից գնումներ անելու կտրոն ւորամադրել։ Վաճառողուհին «լուսավորեց» ինձ՝ «Արզնին» ու «Սթարը» նույն մարդուն են պատկանում, դա է պատճառը։

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031