«Մենք գործ ունենք իրական Հայաստանի դատաիրավական համակարգի հետ, դրա համար պետք է պատրաստ լինենք ցանկացած որոշումների»,- հարցին՝ ո՞նց եք մեկնաբանում, որ Ձեր տնային կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեց, արդյոք դատարանն իշխանությունների հրահա՞նգն է կատարում, իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Հարցին՝ ո՞նց եք տրամադրված, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Շատ լավ, գնում ենք հաղթանակի, ազատագրենք մեր երկիրը»։
Կարդացեք նաև
Փաստմանը՝ հաճախ է Նիկոլ Փաշինյանը դժգոհում դատական համակարգից, որ արդար չեն, ճիշտ չեն, Սամվել Կարապետյանն այս առիթով ասաց․ «Ես էլ եմ դժգոհում, որ արդար չեն, ճիշտ չեն գործում»։ Հարցին՝ ո՞վ է մեղավոր, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Փաշինյանն է մեղավոր։ Պետք է հեռանա, որ նորմալ դատաիրավական համակարգ ստեղծենք»։
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




















































