Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհը դիմավորում է Նոր Տարին

Հունվար 01,2012 15:03

Գունագեղ հրավառություն Սիդնեյի Օպերայի տան վերեւում, 1-ը հունվարի, 2012թ․

Այս գիշեր միլիարդավոր մարդիկ ամբողջ աշխարհում հրավառություններով, տոնական լուսավորությամբ եւ զանգերի ղողանջով դիմավորեցին 2012 թվականը։ 

Սիդնեյում տոնը նշանավորվեց աննախադեպ հրավառությամբ, որը վերնագրված էր՝ «Երազանքի ժամանակը»։

Դուբայում տոնական լուսավորությամբ զարդարվել էր աշխարհի ամենաբարձրահարկ շենքը՝ Բուրջ Խալիֆա երկնաքերը։

Տոկիոյի կենտրոնում մարդիկ փուչիկներ բաց թողեցին դեպի երկինք, որոնց կապել էին իրենց ամանորյա մաղթանքներով գրությունները։

Լոնդոնում, Թեմզայի ափին կազմակերպված հրավառությանը շուրջ քառորդ միլիոն մարդ էր հետեւում։

Բեռլինում, Փարիզում, Մոսկվայում եւ աշխարհի այլ մայրաքաղաքներում հարյուր հազարավոր մարդիկ Նոր Տարին դիմավորեցին կենտրոնական հրապարակներում եւ փողոցներում։

Նյու Յորքի Թայմս սքվերում, ավանդույթի համաձայն, Ամանորը դիմավորեցին բյուրեղապակե գնդի իջեցմամբ։

Երեւանի Հանրապետության հրապարակում տոնական միջոցառումները մեկնարկեցին եռաչափ գրաֆիկական շոու ծրագրով եւ տոնական համերգով։ Իսկ ուղիղ կեսգիշերին մայրաքաղաքի երկինքը լուսավորեց տոնական հրավառությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031