Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը նոր կայք է բացել

Հունվար 12,2012 21:38

ՌԴ վարչապետ ու նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը այսօր կեսօրին գործարկել է իր նոր կայքը՝ www.putin2012.ru-ն, որն ունի մի քանի բաժիններ՝ կենսագրություն, ծրագիր, փորձ, հետաքրքրություններ, իրադարձություններ և ժողովրդական կարծիք:

«РИА Новости»-ն գրում է, որ կայքը ընձեռում է նախագահի թեկնածուին առաջարկություններ թողնելու հնարավորություն:

Կայքում մանրամասն ներկայացված են 2012-2018թթ. իրագործվելիք ծրագրերը: Ըստ վարչապետի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ կայքում ներկայացված է Պուտինի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը:

Կայքի պատրաստման վրա, ըստ PCnews.am-ի՝ ծախսվել է 1 մլն 100 հազար ռուբլի, ընդ որում՝ ֆինանսավորումն իրականացվել է Պուտինի ընտրական քարոզարշավի շրջանակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել