
Մրցաշարն անցկացվում է 2-րդ անգամ: Մինչև 18 տարեկանների խմբում պայքարում են հանրապետության հանրակրթական եւ շախմատի մասնագիտացված դպրոցներից շուրջ 500 տղաներ ու աղջիկներ:
Հուշամրցաշարի մյուս մասնակցիները Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի ու Իրանի լավագույն շախմատիստներն են. նրանց շարքում նաեւ չորս գրոսմայստերներ: Մրցաշարի արդյունքները կամփոփվեն հունվարի 15-ին:
Հաղթողները կպարգևատրվեն մեդալներով, կվաստակեն Հայաստանի շախմատի ակադեմիայի ձմեռային հավաքներին մասնակցելու իրավունք եւ կստանան դրամական պարգեւներ:
Կարդացեք նաև
Այցի վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ողջունելով նախաձեռնությունն ու կարեւորելով շախմատի դերը պատանինների մտավոր զարգացման գործում, զրուցել է նաեւ ծնողների հետ, լսել նրանց կարծիքներն ու առաջարկությունները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն


















































