
Կոնկրետ այս օրենսդրական նախաձեռնությունը կյանքի կոչելու ուղղությամբ մենք ներդնելու ենք մեր ողջ ուժերը, բայց ուզում եմ անկեղծորեն ասել, որ իրատեսական չեմ համարում մինչեւ խորհրդարանական ընտրություններն այդ հարցի լուծմանը հասնելու հնարավորությունը: Ես ինքս ավելի հակված եմ մտածելու, որ դա ավելի շատ ապագայի համար լավ հայեցակարգ է, որը մենք հետագայում կարող ենք պաշտպանել խորհրդարանում՝ փորձելով հասնել դրա լուծմանը: Զուտ տեխնիկական առումով էլ չեմ պատկերացնում այդ խնդրի լուծումը՝ բացառությամբ մի դեպքի, եթե այս խնդրի շուրջ համախմբվող ուժերը կարողանան հասնել իշխանությունների վրա հասարակական ու քաղաքական ճնշման այնպիսի մակարդակի, որի դեպքում իշխանությունները ստիպված լինեն կամովին գնալ այդ խնդրի լուծմանը: Իսկ այս պահին նման բան ես չեմ տեսնում: Ուզում եմ, որ անկեղծ լինենք եւ չկորցնենք իրականության զգացողությունը»:
Խաչատուր Քոքոբելյանը նաեւ արձագանքեց մեր այն հարցին, թե արդյոք «Ազատ դեմոկրատները» մեծամասնական ընտրակարգով իրենց թեկնածուները կունենա՞, եթե այս նախաձեռնությունը տապալվի: «Այս պահի դրությամբ, այո, մենք հակված ենք մեծամասնական ընտրատարածքներում առաջադրումներ անել, նույնիսկ մտածում ենք հնարավորինս շատ առաջադրումներ անել: Նման քննարկումներ եղել են մեզ մոտ, եւ մենք մտադիր ենք առաջարկել ընդդիմադիր ուժերին մեծամասնական ընտրություններին մասնակցել միասնական թեկնածուներով: Պարզ է, որ ընդդիմությունը շատ մեծ ռեսուրսներ չունի՝ բացի հասարակական աջակցությունից: Հենվելով իր այդ հիմնական ռեսուրսի վրա՝ չպետք է փոշիացնի իր հնարավորությունները ու կարողանա միասնաբար հանդես գալ: Դա շատ ճիշտ լուծում կլինի, եթե, իհարկե, ընդդիմադիր հիմնական ուժերը կարողանան իրենց մեջ ուժ գտնել այդ մոդելով առաջնորդվելու»,- հայտարարեց եւ առաջարկեց «Ազատ դեմոկրատների» առաջնորդը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» տպագիր համարում
Կարդացեք նաև


















































