
Հիշեցնենք, որ լուրեր էին պտտվում, թե տիկին Նանյանին նշանակելու են կադաստրի Գյումրու գրասենյակի պետ, սակայն երեկ այլ պաշտոնյա նշանակեցին կադաստրի համակարգից: «Դե ժողովուրդը միշտ էլ խոսում է, ես բավականին աշխատել եմ, ճիշտն ասած մտադրություն չունեմ նորից աշխատելու»,- կրկնեց Լ. Նանյանը:
Մեր այն դիտարկմանը` նորմալ պաշտոն չեն առաջարկու՞մ, չէ՞ որ տիկնոջը մարզպետի աթոռից պաշտոնանկ անելուց հետո փոխվարչապետ Արմեն Գևորգյանը խոստացել էր նրա ուժերը նորից օգտագործել, Լիդա Նանյանն ասաց. «Իհարկե ինձ առաջարկվել է, բայց ես չեմ ցանկացել, ինձ առաջարկել են իմ հին համակարգում` հարկայինում, բայց ես չուզեցի, ես պետք է հանգստանամ, ավելի լավ է զբաղվեմ էսպիսի բարեգործական աշխատանքներով, ժողովրդի համար աշխատեմ»,- եզրափակեց Շիրակի նախկին մարզպետը, որ իր ամբողջ կյանքում ղեկավարել է հարկային տեսչությունը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































