Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն հաստատեց կուսակցության նախընտրական ծրագիրը

Ապրիլ 04,2026 16:02 Share

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովի լիագումար նիստում հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններում որպես կուսակցության վարչապետի թեկնածու հաստատվելուց հետո Նիկոլ Փաշինյանը պատվիրակների հաստատմանը ներկայացրեց ԱԺ ընտրություններում իրենց կուսակցության նախընտրական ծրագիրը։

«Նախընտրական ծրագիրը ձեւավորվել է կուսակցության վարչության եւ կառավարության կուսակցական անդամների՝ գործադիրի ներկայացուցիչների  ներգրավվածությամբ։ Քվեարկությունից առաջ ես ուզում եմ համաժողովի թույլտվությունը խնդրել, որպեսզի մենք զուտ խմբագրական բնույթի փոքր շտկումներ անենք, որոնք մեծ բովանդակային փոփոխություն կամ ընդհանրապես էական բովանդակային փոփոխություն չեն անի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նախընտրական ծրագիրը նույնպես հաստատվեց միաձայն։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930