Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան Տավուշի մարզում հայտնվել է գետում. վարորդը տեղում մահացել է (տեսանյութ, տեսաշար)

Հունվար 23,2012 10:48

Այսօր՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ինչպես դեպքի վայրից «Առավոտին»–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 07.30-ի սահմաններում Երևան–Իջևան միջպետական ճանապարհից դեպի Ճամբարակ տանող ավտոճանապարհի 10-րդ կմ–ի հատվածում Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Ալբեր գյուղի բնակիչ 57-ամյա Աշոտ Մալյանը, վարելով «ՎԱԶ 2106» մակնիշի 30 ՏՏ 029 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր գլորվելով՝ հայտնվել գետում։

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Արդեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ։

Մահացածի դին ավտոմեքենայից դուրս բերելու համար կարճ ժամանակում դեպքի վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Տավուշի մարզի փրկարարական վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Վաղինակ Հովսեփյանի և Իջևանի փրկարար ջոկատի աշխատակիցները՝ ջոկատի հրամանատար Էմիլ Մատինյանի գլխավորությամբ։

Արդեն դեպքի վայր են ժամանում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի քննիչը և փորձագետը։ Փաստի առթիվ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031