Կահիրեի կենտրոնական հրապարակում ապստամբության տարեդարձը նշող բազմության մասնակիցներից ոմանք սակայն պնդել են, որ մեկ տարի առաջ սկսված հեղափոխությունը դեռ չի իրականացրել իր բոլոր նպատակները:
Ցուցարարները հորդորել են երկրում իշխանության գլուխ կանգնած ռազմական խորհրդին փոխանցել կառավարումը քաղաքացիական մարմիններին:
Եգիպտոսի մայրաքաղաքի կենտրոնական Թահրիր հրապարակում` Թունիսում տեղի ունեցած ապստամբությամբ ոգեշնչված ամենօրյա ցույցերը սկսվել էին անցյալ տարվա հունվարի 25-ին և շարունակվել 18 օր, որոնց ընթացքում տեղի էին ունեցել արյունալի բախումներ անվտանգության ուժերի հետ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: