Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվացիների միայն երեք տոկոսն է համակրում հայերին

Հունվար 26,2012 12:28

Հայերին համակրանքով է վերաբերվում մոսկվացիների երեք եւ Սանկտ Պետերբուրգի բնակիչների միայն երկու տոկոսը: Սա են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան  կենտրոնի` օրերս հրապարակած հետազոտության արդյունքները: 

Ռուսաստանցի սոցիոլոգները փորձել են պարզել` հատկապես որ ազգերի ներկայացուցիչների նկատմամբ են առավել դրականորեն կամ բացասաբար  տրամադրված Ռուսաստանի խոշորագույն երկու մեգապոլիսների բնակիչները:

Ամենից դրականը մոսկվացիներն ու պետերբուրգցիները տրամադրված են սլավոնական ծագում ունեցող ազգերի` ռուսների, ուկրաինացիների ու բելառուսների հանդեպ:

Հակակրանքի առումով առաջատարը կովկասցիներն են: Հարցմանը մասնակցած մոսկվացիների 31 եւ Պետերբուրգի բնակիչների 28 տոկոսը նշել են, որ Կովկասից իրենց քաղաքներ տեղափոխված մարդկանց հետ շփումների ընթացքում հիմնականում բացասական ապրումներ են ունենում:

Կովկասյան ազգերից էլ ռուսներն առավել մեծ հակակրանքով են տրամադրված ադրբեջանցիների նկատմամբ` 17 տոկոսը` Մոսկվայում, եւ 11 տոկոսը` Պետերբուրգում: Երկրորդ տեղում չեչեններն են` համապատասխանաբար 12 եւ 8 տոկոս: Հայերի հետ շփումը բացասական հույզեր է առաջացնում մոսկվացիների 6 եւ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի բնակիչների 3 տոկոսի մոտ:

Այս հարցմամբ, ի դեպ, Պետերբուրգը կրկին վերահաստատել է իր ամենաեվրոպականացված ռուսական քաղաքի համբավը: Սանկտ Պետերբուրգում  բավական դրական են վերաբերվում գերմանացիներին, անգլիացիներին ու եվրոպացիներին ընդհանրապես:

Ամենից բացասաբար Մոսկվայի ու Պետերբուրգի բնակիչները տրամադրված են տաջիկների հանդեպ: Երկու քաղաքներում էլ հարցվածների մոտ մեկ քառորդը նշել են, որ տաջիկների հետ ցանկացած շփում իրենց մոտ անթաքույց տհաճություն է առաջացնում: Տաջիկների նկատմամբ դրական է տրամադրված մոսկվացիների միայն երեք տոկոսը: Սանկտ Պետերբուրգում այս ազգության նկատմամբ դրական վերաբերմունք ունեցող անձանց սոցիոլոգները ընդհանրապես չեն հայտնաբերել:

Այս առումով ավելի վատթար վիճակում են միայն ադրբեջանցիները: Նրանց համակրողների թիվը երկու քաղաքներում էլ մեկ տոկոսից քիչ է:

Ազատություն Ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031