Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոստանջյանին պետք է կոնկրետ պահին բռնացնես, որովհետեւ 5 րոպե հետո կարող է այլ բան ասի». Ալեքսանդր Արզումանյան

Փետրվար 02,2012 14:58 Share

Այսօր «Իրատես դե ֆակտո» ակումբում, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալիկ Արզումանյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե իրենց համամասնականի ցուցակն ի՞նչ սկզբունքով է կազմվելու: Պարոն Արզումանյանն ասաց, որ «մարդիկ կան՝ վիճակագրությամբ են անում, մարդիկ կան՝ այբբենական կարգով են անում: Երեւի նախընտրելի է, որ ցուցակը ղեկավարեն մարդիկ, որոնք հանրությանը ծանոթ են: Մենք թիմ ենք, որում բոլորը հավասար իրավունք ունեն, միմյանց մենք փորձում ենք համոզել եւ համոզելու արդյունքում փորձում ենք ընդհանրության գալ: Վստահ եմ, որ մենք չենք վիճելու տեղերի համար»:

Երեկ ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը ՀԱԿ-ի ցուցակները կազմելու մասին ասում էր, որ իրենք դա անում են ժպիտը դեմքներին, հանգիստ: Aravot.am-ի հարցին՝ այսինքն դուք է՞լ եք ՀԱԿ-ի պես ժպիտը դեմքներիդ ցուցակ կազմելու եւ ընդհանուր եք որոշելու, որ տեղում ով է, ոչ թե մեկը թելադրելու է՝ Ալիկ Արզումանյանը համեմատության համար վիրավորվեց. «Ես միայն իմ նման եմ ժպտում, ինձ չի հետաքրքրում մյուսները ոնց են անում: ՀԱԿ-ը բաղկացած է տասնյակից ավելի կուսակցություններից, այդ լիդերներն ունեն հավակնություններ եւ ակնհայտ է, որ նման պարագայում արդեն խնդիր է առաջանում: Մենք նման խնդիր չունենք, ունենք համախոհների թիմ եւ մեկը մյուսի արժանիքները քաջ գիտակցում են: Եթե անցնենք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համատեղմանը, այստեղ էական բան չեմ տեսնում, թե ով որ տեղում կլինի: Առաջին կամ երկրորդ տեղը չի, որ ինձ Ալեքսանդր Արզումանյան է դարձնելու, Ալեքսանդր Արզումանյանն է այդ տեղին գին տալու»:

Բանախոսը նաեւ անդրադարձավ համամասնական ընտրակարգի մասին առաջիկայում սպասվող ԱԺ լսումներին: Լրագրողների դիտարկմանը, որ Վարդան Բոստանջյանը երեկ փոխել էր իր տոնայնությունը եւ ասում էր, որ համամասնական ընտրակարգը միակ միջոցը չէ՝ ապահովելու ազատ եւ արդար ընտրություններ՝ Ալիկ Արզումանյանն ասաց. «Պարոն Բոստանջյանին պետք է կոնկրետ պահին բռնացնես ու այդ պահին հաստատես, որովհետեւ 5 րոպե հետո կարող է այլ բան ասի: ԲՀԿ-ն միացել էր այդ նախաձեռնությանը: 15-ին լսումներ են նշանակված, եւ այդ լսումներին կիմանանք՝ միացումը եղել է ինչ-որ մեկի նախաձեռնությո՞ւնը, թե՞ կուսակցության ղեկավարի հանձնարարությամբ, դա պարզ կլինի արդեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829