Լրահոս
Օրվա լրահոսը

«Քյարթը անհասկացող դասակարգ է». «Anti-Qyart Movement of Armenia»-ի բնորոշմամբ

Փետրվար 02,2012 15:56 Share

Ընկերական շրջապատում հաճախ ենք լսում «հո դու քյարթ չե’ս», «ռաբիստ անջատի», «ոնց որ քյարթ լինես» ու նմանատիպ այլ արտահայտություններ: Ինչպես ասում է «Anti-Qyart Movement of Armenia»-ի ակտիվ մասնակից և «հոգով» ադմինիստարատոր Անի Սարգսյանը` քյարթն անհասկացող դասակարգ է 😀 : 5000-ից ավել մասնակից ունեցող ֆեյսբուքյան այս էջը հումորային չէ, պայքար է «քյարթական» ու «ռաբիս» հայացքներ ունեցողների դեմ, պայքար է ոչ թե անձի, այլ` «քյարթ» հասկացության դեմ խմբի անդամների համոզմամբ: Բացվել է 2011 թվականի մայիսին` «NO QYART, NO PROBLEM» էջի փակվելուց հետո: Ըստ Անիի, մերօրյա ոչ մի քյարթ չունի առաջ գնացող հայի կեցվածք: Էջում շատ կհանդիպեք նրանց վերաբերվող ծաղրանկարներ: Դրանք սոցիալական կայքերից են գտնում: Անին է ասում: Քյարթուների կողմից ահաբեկումներ, հայհոյանքներ շատ են ստացել: Նրա կարծիքով, քյարթու «դասակարգ»-ի համար չկա ո’չ օրենք , ոչ դաստիարակություն, ոչ դիմացինի հանդեպ հարգանք և ոչ էլ լսելու ու հասկանալու ունակություն: «Անտի-քյարթը» ունի նաև իրավաբաններ: Բայց, էջի ադմինիստրատորների բարձր պատասխանատվության շնորհիվ, գործը նրանց չի հասել:
«Ֆու~», «Վերջնա~», «Զզվելիա~»… սրանք էջում գրված հազարավոր մեկնաբանություններից մի քանիսն են: Իմացանք նաև, որ այնտեղ ամեն օր փոփոխություններ են լինում: Բայց խումբն ունի բազմաթիվ այլ նպատակներ` էջն ավելի խորքային դարձնելու համար: Անին փողոցով քայլելիս հաճախ է լսում`« մի պպզի», «մի թքի»,  «ուզու՞մ ես նկարտ ֆեյսբուք գցեն ու քննադատե՞ն՞: Կարծում է` սա իրենց աշխատանքի հետևանքն է: Թեկուզ մի հոգի էլ փոխվի, իրենց գործը կհամարեն արդարացված և կհուսան, որ մոտ է քաղաքակիրթ հասարակություն ունենալը:

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829