Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր երկու նորանշանակ տեղակալների առնչությամբ մամուլում առկա մեկնաբանություններին, ըստ որոնց՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 22 հոդվածը, որով սահմանվում էր պաշտպանի տեղակալ ունենալը՝ դեռ 2006-ին է ճանաչվել ուժը կորցրած՝ ասաց, որ նրանց աշխատանքի վերցնելով օրենք չի խախտել: Չնայած ՄԻՊ-ը բացի մեկ գլխավոր խորհրդականից ուներ եւս երկու խորհրդական ու տեղակալներ, Կ. Անդրեասյանը վստահեցրեց, որ երկու տեղակալի պահանջը կար. «Մենքունենքնաեւ 30 իրավաբան, ուեթեայդտրամաբանությանընայենք, կարողենքասել, ի՞նչէանելութեկուզմեկիրավաբանըկամխորհրդականը: Աշխատակազմումունենքշատաշխատակիցներ, որոնքբոլորնանումենմեկգործ` տարբերոլորտներում` մարդուիրավունքներիպաշտպանությամբենզբաղվում: Եվբոլորնէլանումենայդաշխատանքըտարբերմեթոդաբանությամբ: Միմասնանումէանհատականդիմումներով, մյուսմասնանումէհամակարգայինուսումնասիրություն, օրենսդրությանվերլուծություններ, մյուսներըներկայացուցչությունենապահովում, աշխատանքներենտանումհասարակականկազմակերպություններիհետ, համագործակցումմիջազգայինկազմակերպություններիհետ: Կոնկրետերկուտեղակալներսինձհետկիսումենայնգործիծավալը, որնօրենքըթույլէտալիս»:
Պարոն Անդրեասյանին հիշեցրինք, որ իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասել էր, թե ՄԻՊ-ը չկողմնորոշված անձնավորություն է ու դեռ լավ չի պատկերացնում իր անելիքները: Պարոն Սաքունցի կարծիքով, թերեւս այդ էր պատճառը, որ ՄԻՊ-ը շատ հաճախ է դիմում տարբեր հասարակական կազմակերպությունների օգնությանը: Պարոն Անդրեասյանը հրաժարվեց մեկնաբանել Սաքունցի կարծիքը, միայն հավելեց. «Մասնավորկարծիքէ, որըկարողէեւլինել»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: