Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պրոֆեսիոնալ բռնցքամարտի 19-րդ երկիրն է աշխարհում

Փետրվար 04,2012 16:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Կազմվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրների վարկանիշային դասակարգման ցուցակ, որտեղ Հայաստանը 40,5 միավորով զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը:
Ցուցակը կազմվել է ոչ թե առանձին բռնցքամարտիկների, այլ` երկրների համար, թեեւ հաշվի են առնվել տվյալ երկրի դրոշի ներքո հանդես եկող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների զբաղեցրած տեղերը տարբեր վարկածներում:
Առաջին հորիզոնականը վստահորեն զբաղեցնում է ԱՄՆ-ը (693,5 միավոր), երկրորդը` Մեքսիկան է (612): Այս երկու երկրները բավականին հեռու են պոկվել լավագույն եռյակը եզրափակող Ճապոնիայից (267):

Գերմանիան, որտեղ մեծ թվով հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ կան, 7-րդն է, իսկ Ռուսաստանը` 14-րդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: