Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրխանյան. «Ամեն ինչ արվում է հայության դեմ»

Փետրվար 10,2012 17:23

Իրանում իրավիճակի ցանկացած սրում եւ անկայունացում պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը Հայաստանի ազգային անվտանգության համար համարում է լրջագույն սպառնալիք: Այս համատեքստում նա ողջունում է ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների վերջին այցերը Հայաստան, որոնք, ըստ նրա, ուղղված էին հեց այդ սպառնալիքների չեզոքացմանը:

«Աֆրիկյան բոլոր հեղափոխությունները, Իրաքում, Սիրիայում իրադարձությունները, Իրանի հանդեպ արվող քայլերը…այդ բոլոր երկրներում մենք ունեցել ենք շատ կուռ հայկական համայնքներ. բոլոր համայնքներն այսօր վտանգված են ու կարծես ամեն ինչ արվում է մեր համայնքների դեմ, հայության դեմ: Ես արդեն չեմ խոսում տնտեսական, ռազմավարական խնդիրների մասին՝ կապված Իրանի հյուսիսի ադրբեջանցի կոչվողների հետ: Ազգային անվտանգության առումով դրանք լուրջ հարցեր են, եւ ես ողջունում եմ այն, որ ՌԴ-ն մտադիր է կանխել բոլոր հակաիրանական, հակասիրիական քայլերը»,- հայտարարեց Վահան Շիրխանյանը:

Նա շատ է կարեւորում ՌԴ փոխվարչապետ Զուբկովի այցը Հայաստան, որի ընթացքում մի շարք տնտեսական համաձայնագրեր կնքվեցին:

Aravot.am-ի հարցին էլ պատասխանելով՝ բանախոսն ասաց, որ «Հնչակյան» կուսակցությունը դեռեւս չի հստակեցրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության ձեւաչափերը. «Տարբեր առաջարկներ կան, դեռ քննարկումների փուլում ենք, երկու-երեք շաբաթից հայտարարություն կանենք»: Լրագրողներից մեկի հստակեցմանը, օրինակ, ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկվել իրեն առաջարկվե՞լ է, Շիրխանյանը բազմանշանակ ժպտաց եւ գլուխը բացասաբար տարուբերեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829