Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանը՝ ԱՊՊԱ

Փետրվար 15,2012 16:50 Share

ՀԱԿ անդամ, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամ Գուրգեն Եղիազարյանը, Վարդան Օսկանյանի «սերը» դեպի «Բարգավաճ Հայաստան»  կուսակցություն պայմանավորում է նաեւ նրանով, որ հնարավոր է Հանրապետականն ու «Բարգավաճ Հայաստանը» պայմանավորվածության են եկել իշխանության թեւերը կիսելու շուրջ : «Չի բացառվում, որ հետագայում ԱԺ նախագահի պաշտոնը հասնի Վարդան Օսկանյանին՝ որպես հետագայի ապահովության քվե»,-Aravot.am-ին ասաց պարոն Եղիազարյանը:

Նա նաեւ հումորով համեմատեց. «Վարդան Օսկանյանը Ռոբիկի (Ռոբերտ Քոչարյանի-Ն. Գ.) եւ մյուսների հետագա հարաբերությունների ԱՊՊԱ-ն է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել