Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալ Մալխասյանը ինֆարկտից մահացել է

Փետրվար 15,2012 17:29

ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկում գտնվող, 6 տարի ազատազրկման դատապարտված Ժիլբերտ Մալխասյանը փետրվարի 14-ին, ժամը 22-ի սահմաններում, մահացել է: Նախնական ախտորոշումը` սրտամկանի սուր ինֆարկտ: Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

59-ամյա դատապարտյալը հայտնի էր «Առավոտում» իր բազմաթիվ հրապարակումներից: Լինելով ազատազրկված, նա կարողանում էր օգտակար լինել իր ճակատագրակից ընկերներին` նրանց խնդիրները բարձրաձայնելու եւ հրապարակելու միջոցով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829