Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՊՆ ղեկավարությունը բանախոսություններով հանդես է եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար

Նոյեմբեր 01,2026 22:35 Share
Աջակցեք aravot.am-ին

Հոկտեմբերի 30-31-ը «Պաշտպանության ոլորտի առանձնահատկությունները» խորագրով դասընթացի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում պաշտպանության ոլորտի տարբեր ուղղությունների, իրականացվող աշխատանքների և ընթացիկ զարգացումների վերաբերյալ բանախոսություններով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը, ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Արսեն Մանգասարյանը, ԶՈՒ ԳՇ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Դավիթ Ալեքսանյանը։

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող հարցերն ուղղել բանախոսներին։

Երկօրյա միջոցառման շրջանակում լրագրողներն այցելել են նաև բանակային դիրք և ամրացված շրջան, ինչպես նաև մարզերից մեկում գտնվող ՊՆ զորավարժադաշտում մասնակցել հրաձգության գործնական պարապմունքի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել