ԻՍԿԱԿԱՆ ՏՂԱՄԱՐԴԸ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՍՊԵՏ Է
Աշխարհով մեկ թամաշա դարձած հայ երեսփոխաններից գոնե մեկը «Բոքսի հայաթի» կռիվներում ստացե՞լ է արժանապատիվ տղամարդու կոչման վարպետության դասեր։ Ես չտեսա։
«Բոքսի հայաթը», պատանիների կռիվների ու ինքնահաստատումի դարբնոցը, պատվախնդրության իր օրենքներն ուներ (հիմա պահպանվո՞ւմ է, կա՞- չգիտեմ)։ Ըստ այդ օրենքների՝ պետք է կռվեին միայն ձեռքերով ու ոտքերով։ Իսկ ընկածին հարվածելը խիստ անպատվաբեր էր։
Բացառված էր մեկի հանդեպ խմբակային ծեծը։ Կողմնակի միջոցներով (քար, փայտ և այլն…սեղան, աթոռ…) հարվածելը վարկաբեկելի էր, անթույլատրելի…
Կարդացեք նաև
———
…Մեր բակը քաղաքում համբավ ունի՝
«Բոքսի հայաթ»-
Որն հայտնի է բնիկ երևանցիներին բոլոր։
Բակը ունի օրենքներ չգրված,
Եվ այդ օրենքները պատվով հաղթահարած տղաները միայն
Կարող են ձեռք բերել
Տիտղոս
Տղամարդու՝
Իսկական հայ տղամարդու։
Եվ հենց դրա համար,
Ամեն մի դեռահաս՝
Կռվազան,
Թե՝
Խիզախ,
Ինքնահաստատումի իր
Երազանքն ունի
Այս «հայաթում»։
Անահիտ ՔՆԱՐՅԱՆ
«Անվերադարձ վերադարձ» պոեմից



















































