Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ գահակալության տարեդարձի առիթով

Նոյեմբեր 01,2026 19:09 Share
Աջակցեք aravot.am-ին

Բարերար, գործարար Սամվել Կարապետյանի ՖԲ էջից.

Վեհափա՛ռ Տեր,

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ։

Մեր ազգի հազարամյա ողջ պատմության ընթացքում եղել է Ամենայն Հայոց Հայրապետի օծման ընդամենը 132 իրադարձություն։

Առաջին Հայրապետի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի օծումից մինչև Ձեր օծումը ձգվում է մեր ազգի հոգևոր շարունակականության անխզելի շղթան՝ իր 132 օղակներով։ Այդ շղթան ոսկե թելի պես անցնում է հայ ազգի ու մեր Հայրենիքի պատմության միջով՝ սերունդներին փոխանցելով մեր հավատքն ու ինքնությունը։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արևշատություն և անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը՝ ի զորություն մեր Սուրբ Եկեղեցու, ի միաբանություն մեր ժողովրդի և ի բարօրություն Հայրենիքի։

Թող Տերը պահապան ու զորավիգ լինի Ձեզ, իսկ Ձեր հայրապետական գավազանը՝ միշտ ծաղկյալ։

Որդիական խոնարհումով՝
Սամվել Կարապետյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30