Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի այսօրվա հայտարարությունը պետական հեղաշրջման մասին էր․ իր դեմ հարուցվելիք քրեական գործերին նոր հոդվածներ է ավելացնում»․ Գեղամ Մանուկյան

Նոյեմբեր 02,2026 13:04 Share
Աջակցեք aravot.am-ին

«Նիկոլ Փաշինյանի բերանում ճիշտ խոսք չկա, որովհետև պարբերաբար տարբեր ձևերով արդարացրել է նոր Սահմանադրության ընդունումը»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանն ու «Հայաստան» դաշինքն իրենց գործունեությամբ փաստել են, որ համազգային, պետականության հետ կապված հարցերի շուրջ սակարկություն չի կարող լինել։

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե ճնշումներ կգործադրվեն ընդդիմության վրա, որպեսզի կողմ քվեարկեն նոր Սահմանադրությանը՝ Մանուկյանն ասաց․ «Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն իրականում պետական հեղաշրջման մասին հայտարարություն էր։ Փաշինյանն ամեն օր հետագայում իր դեմ հարուցվելիք քրեական գործերին նոր հոդվածներ է ավելացնում։ ՀՀ օրենսդրության համաձայն՝ ԱԺ պատգամավորների վրա ճնշման միջոցով քվեարկությունը չի կարող լեգիտիմ լինել։ Հիմա որ սպառնում եք հասարակական ճնշումով, հասարակության դիրքորոշումը և ճնշումը եղել է 2026-ի հունիսի 7-ին, և մեր ժողովուրդը ՔՊ-ին ու Փաշինյանին չի տվել սահմանադրական մեծամասնություն՝ Սահմանադրություն փոխելու համար»։

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի սիրտը փառավորվում է, երբ հասարակության մեջ բախում է լինում։

Մանրամասները՝ տեսանյութում

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ Ադրբեջանի հետ իբր նախաստորագրված թուղթը խաղաղության հետ որևէ կապ չունի։

«Բանակցությունները սկսվել են հայկական կողմի մի շարք առաջարկություններով, բանակցությունների ավարտին փաստաթղթից, որը հրապարակվել է, հայկական կողմի բոլոր առաջարկները հանված են։ Եվ այսօր սեղանին դրված այդ թուղթն իրականում ամենաձեռնտուն է Ադրբեջանի համար։ Այն որևէ պարտավորությունների տակ չի դնում Ադրբեջանին, փոխարենը հայկական կողմն ամբողջությամբ իր վրա է վերցնում այդ պարտավորությունները»,- հավելեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30