Ազիզ Յիլդիրիմը, որը «Ֆեներբախչե» ՖԱ նախագահն է եւ Թուրքիայում ֆուտբոլային կոռուպցիոն սկանդալի գլխավոր գործող անձը, սկսված դատալսումներում հերքում է իր հասցեին ներկայացված մեղադրանքները:
«Ինձ մեղադրում են ոչ թե պայմանավորված խաղեր կազմակերպելու, այլ անօրինական տնտեսական շահույթ ստանալու մեջ: Դրանք պայմանավորված խաղեր չեն: Եթե այդպես լիներ, պետք է դատվեն նաեւ ուրիշ մարդիկ: Ասում են, իբր ես 76 հազար եվրո եմ տվել «Իստամբուլից» Իբրահիմ Ակինին: Ո՞ւր են այդ փողերը, ի՞նչ հաշիվներում են նստած: Եթե կարողանան ապացուցել, որ ես իսկապես այդ փողերը տվել եմ, պատրաստ եմ կամրջից ցած նետվել», – հայտարարել է Յիլդիրիմը, որին մինչեւ 147 տարվա ազատազրկում է սպասվում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: