Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» համագումարին ներկա են նախկինները

Մարտ 02,2012 12:28

ՀՀ կառավարության նիստերի դահլիճում (Մելիք-Ադամյան փողոց) ժամը 13-ին կմեկնարկի «Ժառանգություն» կուսակցության համագումարը ու թեեւ  համագումարի մեկնարկին դեռ երկար ժամանակ կա, ճեմասրահն արդեն բազմամարդ է: Ներկա են ՀՀ քաղաքական դաշտը ներկայացնող գրեթե բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ ԱԺ նախկին պատգամավորներ Ազատ Արշակյանը, Խորեն Թռչունիչը, Աղասի Արշակյանը, Արշակ Սադոյանը եւ այլք:

Ի դեպ, համագումարին ներկաներից մի քանիսը դիմելով Արշակ Սադոյանին՝ ռեպլիկ արեցին՝ այս ի՞նչ է, չորրորդ միկրոֆոնն այլեւս չի՞ աշխատում, ինչին ի պատասխան Սադոյանն  ասաց. «Թողեցի՞ն, որ աշխատի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031