Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղեցկությունն այցեքա՞րտ է, թե՞…….

Մարտ 13,2012 22:20

Դուք կատարյալ տեսք ունե՞ք: Դա հրաշալի է Ձեզ համար, քանի որ բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ առանձնահատուկ գրավչությամբ մարդիկ միշտ շատ ավելի սպասված են: Բնավ էլ էական չէ՝ դուք գեղեցիկ եք, թե, պարզապես, միշտ խնամված տեսք ունեք, կարևորն այն է, որ լավ արտաքին տեսք ունեցող մարդիկ կյանքում ամեն ինչի շատ ավելի հեշտությամբ են հասնում, և կյանքը նրանց համար անհամեմատ դյուրին է դառնում: Թեև սա ազնիվ ու արդար չէ, այնուամենայնիվ, փաստն այն է, որ դա անընդհատ հաստատվում է հետազոտությունների արդյունքներով:

Գեղեցիկ մարդիկ, որպես կանոն, ավելի կիրթ, մարդամոտ, ստեղծարար և ջանասեր են՝ ի համեմատություն ոչ այնքան գրավիչ մարդկանց, ովքեր հայտնի են որպես ծույլ, ձանձրալի և երևակայությունից զուրկ: Երբեմն անգամ դատարաններում լավ տեսք ունեցող մարդկանց նկատմամբ ավելի մեղմ պատժամիջոցներ են կիրառվում: Գրավիչ կանայք հաճախ ամուսնանում են հարուստ և զարգացած մարդկանց հետ:

Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել նաև, որ գեղեցիկ մարդիկ մոտավորապես 5% ավելի աշխատավարձ են ստանում, քան իրենց գործընկերները:

Իսկ ովքե՞ր են համարվում գեղեցիկ, ովքե՞ր են որոշում գեղեցիկի չափանիշները: Կամ, արդյոք, կա՞ սահմանված չափանիշ, որին պետք է անպայման բավարարել գեղեցիկ համարվելու համար: Սրանք հարցեր են, որոնք ստույգ պատասխան երբևէ չեն կարող ունենալ: Մեզանից յուրաքանչյուրն ունի գեղեցիկի իր պատկերացումը, և միշտ չէ, որ այդ պատկերացումները համընկնում են:

Հոգեբանության 4-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Հարոյանի համար գեղեցկությունը այցեքարտ է: Լիլիթը շատ է կարևորում արտաքին գեղեցկությունը, որի մեջ նրա համար առաջնայինն աչքերն են, և, բացի դա, ըստ Լիլիթի, աչքերը հոգու հայելին են:

2008 թ.-ի աշխարհի լավագույն մոդել, հայազգի Դավիթ Ղարիբյանը գեղեցկությունը սահմանեց ընդամենը մեկ նախադասությամբ. «Գեղեցկությունը, պարզապես, հոգու արտացոլանքն է»:

Այլ է Թերլեմեզյանի ուսանողուհի 19-ամյա Գոհար Աբրահամյանի գեղեցիկի մեկնաբանությունը: Ըստ Գոհարի՝ գեղեցկությունը խնամվածությունն է, աղջիկների գեղեցկության մեջ կարևորում է կանացիությունը և ճիշտ մտածելու ունակությունը: «Ինձ համար յուրաքանչյուր մարդու մեջ գեղեցկությունն ընդգծող 2 հիմնական հատկանիշներ կան. անկեղծությունը և հմայքը»,- ժպիտով հավելեց Գոհարը:

Ասում են՝ այն ամենը, ինչը մարդը սիրով է անում, անվիճելիորեն գեղեցիկ է: Գեղեցկությունը նշանակում է նաև ինքնավստահություն: Եղե՛ք ինքնավստահ և ամեն ինչ սիրով ու ժպիտով արեք: Կյանքը հիասքանչ է: Ապրե՛ք գեղեցիկ:

 

Գոհար Խալաթյան

«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…

Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական» ([email protected])

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031