Արտյուշա Շահբազյանն այսօր ասուլիսում անդրադառնալով Հանրապետական կուսակցության «Հավատանք, որ փոխենք» կարգախոսին՝ ասաց. «Ասում են՝ հավատացեք, կփոխվենք: Ես էլ ասում եմ՝ փոխվեք… այսինքն՝ ես չեմ ասում: Ի՞նչ երաշխիքի հիման վրա, թիմը ո՞րն է, ծրագիրը ո՞րն է, որ պիտի փոխվեք նույն մարդկանցով, նույն ծրագրով ինչպե՞ս փոխվեք»:
Ավելի ուշ Aravot.am-ի հետ զրույցում պարոն Շահբազյանը մանրամասնեց. «Ցուցակըենթադրելչիտալիս, որայսուժըգնումէփոփոխությունների: Խոշորգործարարներինցուցակիցհանեցին, ուղարկեցինմեծամասնականովառաջադրվելու: Հիմաի՞նչըփոխվեց: Այսուժը, որգա, նույնըչի՞անելու, կարո՞ղէփոխվել: Եսմարդկանցվերափոխվելունշատչեմհավատում»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: