
«Մեր հասարակությունը այսօր ցավոք նիհիլիզմի մեջ է ընկել, ես կարծում եմ, որ ընտրությունները նրանց համար պիտի տոն լիներ. յուրաքանչյուր 5 տարին մեկ պետք է զգայինք, որ առաջ ենք գնացել, բայց մենք հակառակը ` սկսում ենք տառապել կարոտախտով, երանի տալ անցյալին: Ցավալին գիտե՞ք որն է , որ մենք անընդհատ ստիպված ենք ընտրություն կատարել նախորդի եւ ներկայի միջև: Նախորդը լավ, թե վատ կատարել է իր առաքելությունը, ներկան կատարել է և կատարում է, բայց չենք տեսնում երրորդ ուժը: Այսօր մեր քաղաքական դաշտում, մեր ԱԺ–ում, հասարակական ոլորտում պետք է երրորդ ուժը, հավատացեք կա այդ ուժը, բայց պետք է նրա ճանապարհը բացել, որ գա ու հակակշիռ դառնա այդ երկու ուժերին, որովհետև չկա երրորդ խնդիրը ու մարդիկ շարժվում են վտանգավոր մի սկզբունքով` ես նախընտրում եմ ընտրել վատը, քան թե վատթարը: Բայց այսօր մեր ժողովուրդը պրպտումների, փնտրտուքի մեջ է, ու չի կարողանում գտնել այն, ինչին ինքն արժանի է»,- ասաց մեր զրուցակիցը:
Ըստ նրա, Հայաստանի փրկությունը հեղափոխության մեջ է: «Մեր երկրին արմատական փոփոխություններ են հարկավոր, այդ փոփոխությունները պետք է հասցնել հեղափոխության: Հեղափոխություն ասելով, չպետք է պարտադիր հասկանալ, որ զենքերը վերցնելու են ու գնալու են Ձմեռային պալատի վրա գրոհելու: Հեղափոխություն պետք է իրականացնել գաղափարներով, հեղափոխություն պետք է իրականացնել ծրագրերով, հեղափոխություն պետք է իրականացնել սոցիալ–տնտեսական ոլորտում ու այդ դրական փոփոխությունները պետք է կատարել համատեղ ջանքերով, ու ոչ միայն այն կուսակցությունների միջոցով, որոնք ներկայացված են Ազգային ժողովում, այլ նրանց, որոնք կան Հայաստանի քաղաքական դաշտում, այսինքն՝ ազգովի»,- կարծում է մեր զրուցակիցը:
Ի դեպ, նա երազում է այնպիսի Հայաստան, որ ցուցակների առաջին պատվավոր հորիզոնականները զբաղեցնող մականունավորները, հասկանալով, որ ԱԺ-ն իրենց տեղը չէ, մնան իրենց տեղում:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































