Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրոս Մակեյան. «Իշխանության սազանդարները սկսել են երգել» (Ձայնագրություն)

Մարտ 30,2012 15:28

Ազգային ժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանն այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչպես է վերաբերում, որ ՀՀԿ ցուցակում տեղ են գտել մարդիկ, որոնք ժամանակին քննադատում էին երկրի նախագահին, խորհուրդ տվեց հիշել առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի ճառերը ու կոչ արեց առհասարակ քննադատությունը թշնամություն չդիտարկել.« Հիշեք Տեր Պետրոսյանը ինչ կերպարանափոխություն ստացավ երկխոսության ընթացքում, հիմա անցավ նորից սուր քննադատության: Նորմալ երեւույթներ են»:

Պարոն Իսագուլյանը նաեւ կարծիք հայտնեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո հետընտրական զարգացումներ են լինելու, որովհետեւ , ըստ նրա, ընդդիմության կեցվածքը ուղղված չէ սոսկ ընտրություններին մասնակցելուն. «Չի բացառվում, որ ընդդիմությունը հետընտրական շրջանը հեղափոխության եւ արտահերթ նախագահական ընտրությունների համար օգտագործի»:

Հետընտրական հնարավոր զարգացումների մասին ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը Aravot.am-ին ասաց, որ եթե նույն դասական ոճով ընտրությունները ընթանան, ընդդիմությունը հասարակությանը կուղղորդի ու հաստատ գործընթացները կգնան այդ հարթության վրա. «Հետընտրական զարգացումները սովորաբար լինում են այն երկրներում, որտեղ հասարակությունը հստակ գիտակցում է, որ ընտրությունները կեղծված են… Այսօր Հայաստանում իշխանությունների վերջին երեք օրվա ցուցակների հրապարակումից երեւում է, որ ընտրությունները կեղծելու հստակ նպատակ ունեն: Որ հետընտրական զարգացումները չլինեն, իշխանությունները մեկ ամիս ժամանակ ունեն»:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի ԱԺ-ում մշտական ներկայացուցչի հայտարարությանը՝ Տեր Պետրոսյանի կերպարանափոխության մասով՝ պարոն Մակեյանը դա անլուրջ համեմատություն համարեց. «Դա իշխանական քարոզչամեքենան է, որ տեսեք՝ ՀԱԿ-ը իր մոտեցումները, հռետորիկան փոխել է: Իշխանությանը, որ պահին պետք է՝ իր սազանդարները սկսում են երգել, կապ չունի իրականության հետ»:

VOICE029

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031