Մոսկվայում արգելված թմրամիջոցներ տարածելու կասկածանքով ձերբակալվել են Ռուսաստանի սուսերամարտի օլիմպիական հավաքականի անդամներ, որոնք Լոնդոնի օլիմպիական խաղերի թեկնածու են:
Նրանցից միջազգային մրցումների հաղթող Եվգենի Սոլովյովը, ձերբակալվել է տեղում՝ 10 կգ թմրանյութ ստանալու պահին: Չնայած նրանց նկատմամբ դեռ պաշտոնական մեղադրանք չի ներկայացվել՝ Ռուսաստանի սուսերամարտի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ նման բան առաջին անգամ է լինում, ֆեդերացիայում բոլորը ցնցված են եւ ձերբակալվածներն ընդամենը օլիմպիական հավաքականի թեկնածուներ են: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: