Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանն ունի 25000 բարեկա՞մ (Տեսանյութ)

Ապրիլ 13,2012 16:02

Թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված  անկուսակցական թեկնածու Տիգրան Գրիգորյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ընտրազանգվածի ո՞ր հատվածի հետ են հույս կապում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի նշված ընտրատարածքի բնակիչների մեծամասնությունը նույն ընտրատարածքում առաջադրված Սամվել Ալեքսանյանի ծանոթ-բարեկամներն են: Պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Այդ հանգամանքի հաշվարկմամբ հանդերձ՝ ուզում եմ ներկայացնել, որ 2007 թվականին շուրջ 60.000 ընտրողներից 25000 մարդ է մասնակցել ընտրություններին: Այսինքն՝ դեռ 35000 մարդ չի մտնում Սամվել Ալեքսանյանի բարեկամական հատվածի մեջ: Մենք շահագրգռված ենք համագործակցել երիտասարդական ընտրազանգվածի հետ, այն մարդկանց հետ, ովքեր քաղաքական ներկայիս ներկապնակում չեն տեսնում իրենց ցանկացած ներկայացուցչին»:

Պարոն Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ հաշվի առնելով մեր երկրի քաղաքական համակարգում տիրող բարքերը՝ արդյոք իրեն թույլ կտա՞ն մուտք գործել խորհրդարան: Պատգամավորի անկուսակցական թեկնածուն պատասխանեց. «Որեւէ մեկի հետ որեւէ պայմանավորվածություն չեմ ունեցել: Հենց դա էլ շատերին  անակնկալի  է բերել: Մենք նաեւ ուզում ենք այդ մշակույթը ձեւավորել, գալ, ներկայանալ հանրությանը, ասել հանրությանը, որ մենք էլ այսպիսին ենք…մարդ ունի այնքան իրավունքներ, որքան ինքն իրեն վերապահում է: Մենք թույլտվության հետեւից չենք գնացել»:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30