Լրահոս
Օրվա լրահոսը

Բախշյանը չի հավատում զենքով հանդիպման գնացողների ապաշխարությանը

Ապրիլ 20,2012 11:45

Ֆոտոլուր

Հատված «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանի հետ հարցազրույցից:

 

Դուք թթու, կծու խոսքեր ասելո՞ւ եք ՀՀԿի հասցեին։

 

– Այո։ Այնքան թթու ու կծու խոսք, որ Հանրապետականն է լսել ինձանից, իր

համար բոլորովին նորություն չէ: Ձեզ համար էլ նորություն չէ։

Խոսքը նախկինին չի վերաբերում, այլ կոնկրետ այս շրջանին, որպեսզի «թույլ տան» խորհրդարան անցնեք։

– Հանրապետական կուսակցությանը որ մնա, մենակ ինքը կգնա այնտեղ կնստի եւ կանի այն, ինչ որ ուզում է անել։ Բայց ժամանակները փոխվել են, հասարակությունը բավական կրթվել է, եւ չես համեմատի 5 տարի առաջվա հետ։ Այսօր հասարակությունն ավելի քաղաքացիական է, եւ Հանրապետական կուսակցությունն ու ամբողջ կոալիցիան պարտավոր է հաշվի նստել հասարակաթյան հետ, եւ ինքն ուրիշ տարբերակ չունի։ ՀՀԿ-ն ասում է՝ ես եմ իշխանությունը, այո, թերությունները իմն են, ես էլ խոստանում եմ ուղղել։ Բայց կոալիցիայի մեջ մտնող «Բարգավաճը», որ 5 տարի հետո գլխի է ընկել, որ ավիրվել է տնտեսությունը, երբ դա արվել է նաեւ իր անմիջական օգնությամբ, իր կողմից կոճակները սեղմելու արդյունքում, շատ հետաքրքիր է։

Գուցե ուզում են փոխվե՞լ։

– Ես որպես քրիստոնյա մարդ միշտ հավատում եմ մարդու ապաշխարելուն,

բայց ապաշխարող մարդն իր նկարագրով պիտի արժանի լինի ապաշխարելու

մասին խոսել։ Բայց եթե մարդկանց էդ խումբը, ովքեր իրենց նկարագրի մեջ

ոչինչ չեն փոխում, զենքը դնում են իրենց գոտկատեղին ու գնում են ժոդովրդի հետ հանդիպման ու համոզում են, թե մենք մտահոգ ենք, բացարձակ ես չեմ հավատում նրանց ապաշխարությանը։ Եվ ես մի անգամ էլ ձեզ հիշեցնեմ՝ ամենավերջին այլանդակ օրենքը՝ «Արտակարգ դրության մասին» օրենքը, անցկացրին ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն եւ մի երկու անկախ պատգամավոր. դա իրենց նկարագիրն է։

Ոչ ոք չի ասում, որ ԲՀԿն իշխանության մաս չէ, որ մեղքեր չունի, ուղղակի կարծիք կա, որ ԲՀԿն շահագրգռված է արդար ընտրություններով, որպեսզի ՀՀԿին ցույց տա, որ իրենից շատ ձայն ունի։ Գոնե այս առումով նա չի՞ կարող օգտակար լինել արդար ընտրությունների մյուս ջատագովներին։

– «Բարգավաճը» որպես կաշառատու ամենաբեղմնավոր կուսակցություն, կեղծ բարեգործ, այո՛, շատ լավ գիտի, թե ինչքան մարդու ինչ է տվել։ Հաշվում է՝ ում ինչքան է տվել, տեսնում է՝ ահագին մարդու շատ բան է տվել, եւ այդ թիվն անցնում է իր անդամների թվից։ Ու հույսը դրել է, որ այդ մարդիկ պիտի գան իրեն քվեարկեն։ Ափսոս, որ մեր հասարակությունը չի կարողանալու մինչեւ վերջ պատժել այն քաղաքական ուժերին, ովքեր այդ բարեգործությունն են անում. խոսքը միայն ԲՀԿ-ի մասին չի, ՀՀԿ-ին էլ, ՕԵԿ-ին էլ վերաբերում է։ Ափսոս, այ նրանց պիտի զրո ձայն տար, որ մրմռային, ասեին՝ այ մարդ, էսքան փող ծախսեցինք, էլի չունեցանք արդյունք։ Իհարկե, իրենք կունենան, որովհետեւ մեր ժողովուրդը ուտող-ուրացող չի, բայց հուսամ, որ այնքան չէ, որ ԱԺ-ում մտածեն՝ մենք ենք, որ կանք եւ որեւէ մեկիդ կարիքը չունենք։ Իրենք պիտի այնքան ձայն ստանան, որ գան իրական ընդդիմադիր քաղաքական ուժերի դուռը ու ասեն՝ եկեք կոալիցիա լինենք կամ իրար հետ համագործակցենք, որպեսզի օրենքն քվեարկվի:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30