Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Խաչատրյանը «շոյել» է Հմայակ Հովհաննիսյանի պատերը՝ ախորժակ պահելով տիրանալ դրանց

Ապրիլ 20,2012 11:58

Այսօր հրավիրած ասուլիսում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրեն սպառնացող մարդու՝ Սենիկ Ջուլհակյանի հետեւում կանգնած է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Հմայակ Հովհաննիսյանը պատմել էր, թե Ջուլհակյանն ինչ սպառնալիքներով է ուզում իրենից խլել իր տարածքը:

Ըստ Հմայակ Հովհաննիսյանի, ՀՔՄ շենքում կա 4 սեփականատեր, բոլորից էլ ուզում է խլել տարածքը: Սուրեն Խաչատրյանն  ուզում է տեղափոխվել օպերայի տարածք՝ Ազատության հրապարակին մոտ. «Մեր աշխատողները տեսել են նրան այստեղ, եկել է, շոյել է մեր պատերը: Ախորժակ ունի տիրանալ դրանց: Նա իրեն հոգեհարազատ ձեւերով հետո պետք է փոխհատուցի այդ շենքի դիմաց»:
Հմայակ Հովհաննիսյանը հայ կնոջը հարվածած Սուրեն Խաչատրյանին «բանդիտ ու խուլիգան» անվանեց՝ կոչ անելով երեւանցիներին սթափվել ու թույլ չտալ, որ նա գա Երեւանի կենտրոն:
Հարցին՝ դուք դատական կարգով բողոքարկելո՞ւ եք այդ որոշումը, նա պատասխանեց. «Ես բողոքարկելու խնդիր չունեմ: Լիսկան պատկերացնում է, որ իրավապահ մարմիններն իր անձնական օգտագործման խմբավորումն են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30