Աշտարակում բնակվող Ռազմիկը, որն իրեն քաղաքականապես ակտիվ քաղաքացի է համարում՝ հետեւել է ընտրարշավի ողջ ընթացքին եւ այդքան էլ ոգեւրված չէ: «Աթոռի կռիվ են անում»,- այսպիսին է նրա ընդհանուր տպավորությունը: Բայց նեղացած է հատկապես ՀՀԿ-ից եւ, մասնավորապես, Գալուստ Սահակյանից: Մի օր հեռուստացույցով լսել է, որ Հայխնայբանկում մնացած ավանդների մասին Գալուստ Սահակյանը «սիրուն չխոսեց»: Ըստ մեր զրուցակցի, ՀՀԿ փոխնախագահն ասել է` ռուսներին է մնացել, գնացեք ռուսներից ուզեք: Ռազմիկը նեղվել է այդ պատասխանից. «Էդ բնակարանում, որ դու ապրում ես` ռուսների սարքածն ա, դե ազատի»:
Ընդհանրապես, Ռազմիկը ցանկանում է, որ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը կոալիցիա կազմեն: Այդ պարագայում նա տեսնում է ստեղծված դժվարին իրավիճակից ելքը. «Մի խելքին, որ մեկն էլ ա գումարվում` լավ ա լինում»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: