Այսօր ՀԱԿ-ի Չարենցավանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության անդամ Հուսիկ Մելքոնյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ այս պահին ՀՀԿ-ն Չարենցավանի «Լիթեյնու հանրակացարանում» ընտրակաշառք է բաժանում՝ 15000 դրամի չափով։
Հուսիկ Մելքոնյանը պնդեց, որ տեսել է, թե ինչպես Երեւանից տաքսի ծառայության մեքենայով Չարենցավան են բերել փող, որը սկզբում տարել են Չարենցավանի քաղաքապետարան, ապա արդեն գնացել հանրակացան։
Ի դեպ, երեկ երեկոյան էլ Չարենցավանի ոստիկանությունը, ըստ Հուսիկ Մելքոնյանի, ընտրակաշառ բաժանող ԲՀԿ-ականների է բռնել։ Եվ մինչեւ ուշ երեկո այդ հարցով «ռազբորկաներ» են եղել։ Բայց այսօր արդեն ոստիիկանությունից ՀԱԿ-ին տեղեկացրել են, որ նման բան չի եղել։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: