Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Բադեյանի շտաբ.«Մենք ակնկալում ենք հաղթանակ»

Մայիս 06,2012 23:38

Արտակ Նիկոյանը համարում է, որ ընտրություններն անցել են բնականոն հունով:

Մանվել Բադեյանի շտաբից հաղթանակ են ակնկալում:

Թիվ 22 ընտրատարածքի պատգամավորական մանդատի համար առաջադրված ՀՀԿ թեկնածու Մանվել Բադեյանի ընտրական շտաբի պետ Գարիկ Բադալյանը,  պատասխանելով «Առավոտի» հարցերին, նշեց, որ ընտրության օրվա ընթացքում շտաբի կողմից ոչ մի միջադեպ չի գրանցվել. «Ողջ օրվա ընթացքում մենք կապի մեջ ենք եղել մեր ներկայացուցիչների եւ վստահված անձանց հետ, ովքեր չեն արձանագրել որեւէ խնդիր»:

«Մենք ակնկալում ենք հաղթանակ»,- նշեց Մանվել Բադեյանի շտաբի պետը:

«Առավոտը» խոսեց նաեւ նույն ընտրատարածքի մյուս թեկնածուի` ՀՅԴ անդամ Արտակ Նիկոյանի հետ, ով ասաց, որ իր հայրենի Նորատուս գյուղում ընտրություններն ընթացել են բնականոն հունով, եւ ինքն ակնկալում է իր հայրենակիցների աջակցությունն ու քվեն:

 Անի ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031