Ռումինիայում մի զվարճալի դեպք է պատահել: Քաղաքում արագընթաց ավտոճանապարհին ոստիկանները նկատել են մի մոտոցիկլ, որի ետնամասի ուղեւորը մորեմերկ կին էր: Ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են մերկ բայքերուհու մոտոցիկլետն ու վերջինիս մեծ գումարով տուգանել: Մերկ գեղեցկուհին տուգանվելուց եւ ոստիկանների նախազգուշացումից հետո ճանապարհը շարունակել է մոտոցիկլ վարողների համար նախատեսված համապատասխան գլխարկով: Ոստիկանները մեկնաբանել են կնոջը տուգանելու պատճառը: Ըստ նրանց՝ բայքերուհին խախտել է անվտանգության կանոնները, իսկ թե ինչու է վերջինս մերկ երթեւեկել` ոստիկանների կարծիքով , դա ոչ մեկի գործը չէ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: