Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբի խաթրի°ն է անում, թե Ծառուկյանն ինքն է առաջադրվելու». Սադոյանի մեկնաբանությունը (Տեսանյութ)

Մայիս 31,2012 16:14

ՖՈՏՈԼՈՒՐ

ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը Aravot.am-ի այն հարցին՝ արդյոք ԲՀԿ-ի կոալիցիայից դուրս գալը պայմանավորվա՞ծ էր Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու պահանջով, ինչի մասին լուրեր էին շրջանառվում մամուլում՝ պատասխանեց. «Այստեղ խնդիրը պայմանավորված էր ոչ թե Հովիկ Աբրահամյանի, կամ այլ հարցերով, այլ երևի իրավունքների, իշխանության բաժանման խնդիր էր, թե որքանով կոալիցիայի մեջ մտնողն ինքնուրույն իրավունքներ կունենա: Բնական է՝ Սերժ Սարգսյանը փորձում էր նրանց իրավունքները սահմանափակել: Փաստորեն, այստեղ խնդիրն առաջին հերթին իշխանության հետ է կապված»:

Քանի որ Ա. Սադոյանը բազմիցս կարծիք է հայտնել, թե ԲՀԿ-ն և հատկապես կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ընդդիմություն չեն, հետաքրքրվեցինք՝ քաղաքական գործչի տպավորությամբ ԲՀԿ-ն ո°ր դաշտում է: Ա. Սադոյանը պատասխանեց. «Երկու օր առաջ, չորս օր առաջ, թե վաղը չէ մյուս օրը… հինգ օր առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հեսա-հեսա մտնում էր կոալիցիա, ընդդիմություն չէր, երկու օր առաջ՝ ոնց որ դառավ ընդդիմություն, ևս երկու օր հետո գուցե միտքը փոխի և դառնա իշխանություն»:

Մեր մյուս հարցին՝ այնուամենայնիվ ԲՀԿ-ն կպաշտպանի° Սերժ Սարգսյանի թեկնածությունը, պարոն Սադոյանը պատասխանեց. «Երբ անվերապահորեն պաշտպանելու խնդիրը դրված էր կոալիցիայի մեջ մտնելու, հուշագրի կամ պայմանագրի ստորագրման ժամանակ, ապա այդ մասին չի կարելի ասել հիմա, քանի որ բարդություններ ծագեցին: Հիմա անվերապահորեն չի կարելի ասել, որ ԲՀԿ-ն կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Շատերն ասում են, որ Ռոբի խաթրին է անում, բայց կարող է Գագիկ Ծառուկյանն ի°նքն է ուզում առաջադրվել, կամ այլ թեկնածու° ունեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031