Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը հույս ունի, որ ԲՀԿ-ն հայտարարություն կանի ընդդիմության դաշտ մտնելու մասին.

Հունիս 19,2012 21:52

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը նոր նախարարների նշանակման մասին խոսելիս, մեր հարցին, թե ի՞նչ կլիներ, եթե ԲՀԿ-ական նախարարները մնային, որովհետեւ քննարկվում էր նաեւ այդ տարբերակը՝ պատասխանեց. «Եթե նրանց նախարարները մնային, ԲՀԿ-ի կեցվածքը շատ կլղոզվեր: Մենք հույս ունենք, որ ԲՀԿ-ն կհայտարարի, որ նա ընդդիմություն է, իսկ նախարարներին թողնելու պարագայում նա կզրկվեր այդ հնարավորությունից, եւ կդիտարկվեր՝ որպես իշխանություն, որպես կոալիցիայի թեկուզ պայմանական անդամ: Այս դեպքում  ԲՀԿ-ն հնարավորություն ունի հայտարարել, որ ինքը ընդդիմություն է, եւ ընդիիմության հետ համատեղ պատրաստ է բարեփոխումներ իրականացնել երկրում: Կապրենք՝ կտեսնենք»:

ՀԱԿ պատգամավորը համոզված է, որ նոր նախարարների նշանակումը նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրվելու համար է. «Ընդամենը մի քանի նոր նախարար նշանակվեց: Բնական է, որ եթե նպատակը նախագահական ընտրություներին Սերժ Սարգսյանին օգնելն է, հետեւաբար Սերժ Սարգսյանի հին թիմը շատ ավելի վստահելի է եւ բնական է, որ այդ հարցում նա չէր ցանկանում պահպանել կառավարության նախկին կազմը: Նա նոր  նշանակումներ արեց՝ հույս ունենալով, որ կստանա նրանց աջակցությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930