Լրահոս
Օրվա լրահոսը

Ն. Նազարյան. «Հարսնաքարի» դեպքով քիչ անց երկու անձ կձերբակալվի

Հունիս 19,2012 22:33

«Հարսնաքարի» միջադեպի գործով այսօր երեկոյան երկուսը կձերբակալվեն: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Երևանի ոստիկանաետ Ներսիկ Նազարյանը՝ ավելացնելով, որ միջադեպից տուժածներն էլ դատաբժշկական փորձագիտական քննության կենթարկվեն:

Ոստիկանապետից հետաքրքրվեցինք «Հարսնաքար»-ի աշխատակիցների մեջ կա՞ն տուժածներ, պատասխանեց. «Համենայն դեպս խուլիգանություն է եղել հասարակական վայրում, բոլորն էլ իրար հարվածել են: Իսկ տուժող կա՞ մատուցողների և անվտանգության աշխատակիցների մեջ, թե՞ ոչ` չգիտեմ, գիտեմ, որ բուժօգնության դիմող չի եղել: Քննչական ծառայությունը որոշում կկայացնի դատաբժշկական փորձագիտական քննություն կնշանակի և ըստ այդմ՝ 3-4 օրվա ժամկետում հայտնի կդառնա, թե ով ինչ մարմնական վնասվաքծներ է կրել»:

Անդրադառնալով միջադեպի մանրամասներին Ներսիկ Նազարյանն ասաց, որ գործի շրջանակներում հարցաքննվել են ռեստորանի մենեջերից սկսած մի շարք աշխատակիցներ և միջադեպի հիմնական մասնակիցները: Իսկ վերջիններս եղել են 6-ը՝ փաստորեն 3-ը ՊՆ-աշխատակիցները, մյուս 3-ը «Հարսնաքար»-ի աշխատակիցները: Ներսիկ Նազարյանի խոսքով միջադեպի հնարավոր մեղադրյալների քանակն առայժմ հստակ չի կարող նշել, չնշեց նաև ծեծկռտուքի հիմնական մեղավորի անունը՝ նախաքննության շահերից ելնելով: Նա վստահեցրեց միայն, որ իրականում վերջինս եղել է ոչ թե Ռուբեն Հայրապետյանի, այլ վերջինիս պատկանող ռեստորանի անվտանգության աշխատակիցը:

Ինչո՞ւ է միջադեպից տուժած երրորդ անձը դեպքից երեք օր անց միայն դիմել բժշկի, ինչո՞ւ և ի՞նչ միտումով էր այսքան ժամանակն «թաքնվել»` հարցին պարոն Նազարյանը փոխանցեց հետևյալը.

«Միջադեպից հետո` գիշերը 1.50-ին, երբ ահազանգը եղել է, հոսպիտալ է  մեկնել օպերատիվ քննչական խումբը, հոսպիտալում եղել են երկու տուժածներ, որոնք ի վիճակի չեն եղել հայտարարություն տալու, ասել են միայն, որ դեպքը տեղի է ունեցել «Հարսնաքարում»: Թե ինչո՞ւ է հաջորդ օրը միայն այդ երրորդը դիմել բժշկի, որքանով է նրա վիճակը ծանր եղել, պարզ կդառնա դատաբժշկական եզրակացության արդյունքներից հետո»:

Մեր հարցին, թե ինչու այդուհանդերձ ՀՀ գլխավոր դատախազը որոշում կայացրեց, որ միջադեպի վերաբերյալ հարուցված քրեական գործը ՊՆ Քննչական մարմնից տեղափոխել Ոստիկանության քննչական գլխավոր վարչություն, պարոն Նազարյանը չցանկացավ «որևէ կերպ մեկինաբանել կամ առհասարակ քննարկել գլխավոր դատախազի որոշումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել