Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորանի» ղեկավարին ձերբակալել են ոսկեղենի գողության մեղադրանքով

Հունիս 19,2012 23:25

«Իսպանիայում գործող Միացյալ Երիտասարդական Լիգան եւ «Խորան» կրոնական կառույցի անդամներից մի քանիսը հայտնել են, որ հունիսի 17-ի գիշերը «Խորանի» ղեկավար Հրաչյա Խաչատրյանը պատրաստվել է Մադրիդի օդանավակայանից  մեկնել Երեւան, սակայն օդանավակայանում նրան ձերբակալել է Իսպանիայի ոստիկանությունը, հայտնաբերել 1,5 կիլոգրամ գողացված ոսկեղեն եւ 24 ժամ պահել փակի տակ, ինչից հետո Խաչատրյանը բաց է թողնվել գրավի դիմաց»,-Aravot.am-ին հայտնեց Միացյալ Երիտասարդական Լիգա (ՄԵԼ) շարժման համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ ոսկեղենի մեջ հայտաբերվել են նաեւ օրեր առաջ ՄԵԼ-ի անդամներից մեկի բնակարանից թալանված ոսկյա իրերը. «Ոստիկանություն են դիմել նաեւ «Խորանի» անդամներից` ասելով, որ Խաչատրյանը իրացրել է նաեւ իրենց ոսկեղենը, սակայն չեն կարողացել ապացուցել դա: Իսպանիայի ՄԵԼ-ի անդամների խոսքով`  Խաչատրյանն ասել է, թե ոսկեղենը գնել է ինչ-որ անծանոթից»:

Սեւակ Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ ՄԵԼ-ի պայքարի ընթացքում Իսպանիայի ոստիկանությունը սկսել է ուշադրության կենտրոնում պահել Հրաչյա Խաչատրյանի գործունեությունը. «Ոստիկանությունը թարգմանել եւ ընթերցել է նաեւ վերջերս Aravot.am  հրապարակած նյութը` ՄԵԼ-ի անդամներից մեկի բնակարանը թալանելու մասին: «Խորանի» անդամներից ասել էին, որ Խաչատրյանը Հայաստան է գալու ոսկեղենի իրացման եւ ՄԵԼ-ից հաշվեհարդար տեսնելու նպատակով, սակայն նրա հանդեպ հարուցվել է քրեական գործ` գողության մեղադրանքով»:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930