Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանն ուրախ է, որ Ստեփան Դեմիրճյանը «Ժառանգության» շարքում է (Տեսանյութ)

Հունիս 21,2012 16:50

Երեկ ԱԺ նիստի ժամանակ մի միջադեպ գրանցվեց, որը դարձավ քննարկման առարկա: Խոսքը Ստեփան Դեմիրճյանի՝ «Ժառանգություն» խմբակցության շարքերում նստելու մասին է: Իհարկե, պարզաբանվեց, որ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ ՀԱԿ խմբակցությանը հատկացված շարքում 7-րդ պատգամավորի համար տեղ չկար, սակայն տարատեսակ մեկնաբանություններ ևս եղան: Ուստի այսօր Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ հնարավո°ր է «Ժառանգությունն» առիթն օգտագործի և իր շարքերը համալրի Ստեփան Դեմիրճյան քաղաքական գործչի ներկայությամբ: Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. « Հարցն իզուր է շահարկվել, քանի որ դա բացառապես տեխնիկական խնդիր է, քանի որ այդ շարքում, որտեղ նախկինում մենք էինք, վեց  նստարան է տեղադրված, ամեն պատգամավորի համար մոտ մեկ մետրի չափով է տարածք սահմանված, ուստի չի կարող 7-րդն այդ շարքում նստել:  Քաղաքական գործունեության մեջ տեխնիկական պատահականությունը դեր խաղալ չի կարող»:

Այնուհետև պարոն Մարտիրոսյանը  չթաքցրեց իր ուրախությունը. «Ուրախ եմ, որ ինձ համար հարգված քաղաքական գործիչը՝ Ստեփան Դեմիրճյանը նստում է «Ժառանգության» շարքում» :

Հետաքրքրվեցինք՝ իսկ չի° տխրում, որ ինքը խորհրդարանում չէ: Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «Չեմ տխրում մի բացառությամբ, որ խորհրդարանի առավել ակտիվ տասը պատգամավորներն այս անգամ պատգամավոր չեն: Եվ կարծում եմ, որ քաղաքական դաշտում միայն պատգամավոր լինելով չէ, որ ձայնդ լսելի է լինում: Եթե իսկապես հասարակության կողմից ընդունված քաղաքական գործիչ ես, քո աշխատանքով իսկ ձեռք ես բերում ժողովրդի պատգամաբերը լինելու իրավունքը: Այդ մի փաստաթուղթը, որ այս պահին չկա, ինձ ոչնչով չի կաշկանդում շարունակել իմ քաղաքական գործունեությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930