Լրահոս
Օրվա լրահոսը

Կնշվի Լոս Անջելեսի «Գեւորգյաններ» պարարվեստի ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Վարդան Գևորգյանի ստեղծագործական 30-ամյակը և ծննդյան 50-ամյակը

Հուլիս 04,2012 10:47

Հուլիսի 4-ին, ժ.19:00 ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Լոս Անջելեսից ժամանած «Գեւորգյաններ» պարարվեստի ակադեմիայի համերգը` նվիրված ակադեմիայի գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմայստեր Վարդան Գևորգյանի ստեղծագործական 30 և ծննդյան 50-ամյակներին:

Համերգին ներկա կգտնվեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և այլ պաշտոնատար անձինք, մշակութային գործիչներ, մտավորականներ:

Հրանուշ Հակոբյանն  ազգանվեր գործունեության, հայ պարարվեստին անմնացորդ նվիրումի, հայկական մշակութային արժեքների պահպանման ու տարածման գործում ունեցած ներդրման համար Վարդան Գևորգյանին կպարգևատրի ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով:

Հ սփյուռքի նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031