Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ չեք լռեցնելու դատի տալու սպառնալիքով». Իրինա Յոլյան

Հոկտեմբեր 30,2026 23:50 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը գրում է.

«Ասում են՝ իմ ելույթից հետո ՔՊ-ականներից ոմանք նեղվել են և պատրաստվում են ինձ դատի տալ։
Իմ ելույթում խոսել եմ համակարգային կոռուպցիայի մասին։ Սովորաբար առանձին անձանց չեմ անդրադառնում, որովհետև խնդիրը միայն անձերի մեջ չէ, այլ ձևավորված համակարգի, որտեղ պետական և համայնքային միջոցների տնօրինման գործընթացներում բազմաթիվ հարցեր կան։

Բայց տեղեկացա, որ մի շարք համայնքների ղեկավարներ նույնպես որոշել են ինձ դատի տալ։

Ես չէի ցանկանում հերթով անդրադառնալ ձեզ, ձեր հարազատների անուններով հիմնադրված և ձեզ հետ փոխկապակցված ընկերություններին, այդ ընկերությունների մասնակցությամբ կազմակերպված տենդերներին և դրանց շուրջ առաջացած հարցերին, բայց եթե դուք ինքներդ եք ստիպում, ապա ստիպված կլինեմ դա անել ավելի մանրամասն՝ անուններով, ընկերություններով, պայմանագրերով և փաստաթղթերով։

Ես պատրաստ եմ իմ յուրաքանչյուր հրապարակային պնդման համար պատասխան տալ։

Փաստերով, եթե ներկայացնեմ, թե ինչպես եք ձեզ հետ փոխկապակցված ընկերությունների միջոցով դարձել պետական և համայնքային տենդերների հիմնական շահառուներ, պատրա՞ստ եք այդ ճանապարհով ստացված գումարները վերադարձնել պետությանը։

Ինձ չեք լռեցնելու դատի տալու սպառնալիքով»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031