Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելիքյան. «ՄԻԵԴ-ում մեր ցուցանիշներն ամենևին էլ վատագույնը չեն»

Հուլիս 18,2012 15:16

2012թ. Հայաստանի Հանրապետության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է   9 վճիռ: Հայաստանի Հանրապետությունը 103 հազարից  մի  քիչ ավելի եվրո գումար պետք է վճարի քաղաքացիներին՝  թույլ տրված խախտումների համար:

Այդ մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեց ՀՀ արդարադատության փոխնախարար,  ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության փոխներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը:   2011թ. Հայաստանի վերաբերյալ Եվրոպական դատարանը կայացրել է 5 վճիռ, իսկ ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռները  30-ից ավելի են:

«Մեր ցուցանիշներն ամենևին էլ վատագույնը չեն»,- ասաց փոխնախարարը, որպես օրինակ նշելով, որ  2012թ. Ադրբեջանի վերաբերյալ ՄԻԵԴ-ը կայացրել է  11 վճիռ, որոնց շրջանակում  այդ երկիրը պարտավորվել է իր  քաղաքացիներին վճարել  232 հազար եվրո: Իսկ Մոլդովայի նկատմամբ կայացվել է  17 վճիռ, պետությունն  ընդհանուր առմամբ պարտավորվել է վճարել   ավելի քան 400 հազար եվրո փոխհատուցում:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031