Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» ԲՀԿ-ի դե՞մ է աշխատում

Հուլիս 23,2012 18:41

ԲՀԿ-ն չի միացել խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների՝ «Հարսնաքարի» գործով նախաձեռնած հարցաշարին: Այդ մասին քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Հիշեցնենք, որ «Հարսնաքարի» գործով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու Նիկոլ Փաշինյանի ստորագրահավաքի նախաձեռնության տապալումից հետո խորհրդարանական չորս խմբակցությունների ներկայացուցիչներ՝ Գագիկ Ջհանգիրյանը (ՀԱԿ), Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն») և Ստեփան Մարգարյանը (ԲՀԿ), համատեղ հարցաշար էին մշակել, որը պատրաստվում են ներկայացնել իրավապահներին:

Aravot.am-ի հարցին՝ ԲՀԿ-ի չմիանալու պատճառն, արդյոք, կապ ունի՞ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի՝ ավելի վաղ արած հայտարարության հետ, որ ճիշտ կլինի, եթե ԲՀԿ-ն այլեւս չմասնակցի այն նախաձեռնություններին, որտեղ կլինի «Ժառանգությունը»: Պարոն Մարգարյանն ասաց, որ ավելի ուշ, հայտարարությամբ, իրենք կպարզաբանեն պատճառները՝ հավելելով. «Այո, «Ժառանգությունը» մեր դեմ է աշխատում»: Ստեփան Մարգարյանը նաեւ տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն պատրաստ է այլ ձեւաչափերով մասնակցել գործընթացին եւ, հավանաբար, առաջիկայում նախաձեռնություններ կցուցաբերեն:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ հարցաշարի շուրջ խմբակցությունների սկզբունքային համաձայնությունն արդեն կա եւ ավելի ուշ հարցաշարը կհրապարակվի ու կուղարկվի պատկան մարմիններին:

Ավելի վաղ «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը մեզ հետ զրույցում ասել է, որ իրենց համար վիճելի հարցեր կան եւ եթե դրանց շուրջ համաձայնության չգան՝ «Ժառանգությունը» չի ստորագրի:

Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Ռուբիկ Հակոբյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ նշյալ հարցերի շուրջ համաձայնություն կա, սակայն չցանկացավ մանրամասնել վիճելի հարցերը:

Տեղեկացնենք, որ հարցաշարում ընդգրկված է 10 հարց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031