Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում ճանապարհատրանսպորտային վթարից տուժածներից մեկը մահացել է, մյուսի վիճակը միջին ծանրության է, կայուն

Սեպտեմբեր 17,2012 15:52

Կիրակի օրը` սեպտեմբերի 16-ին, Կապան-Սյունիք ավտոճանապարհին  տեղի ունեցած  ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում  տարբեր աստիճանի վնասվածքներով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 ուղեւոր, որոնցից մեկի կյանքը հնարավոր չի եղել փրկել, եւ նույն օրը հիվանդանոցում վիրահատության վերջում  մահացել է:

Պատահարի մասին ժամը 17:32 րոպեին Սյունիքի մարզային փրկարարական ծառայություն ստացված ահազանգից հետո, դեպքի վայր  է ժամանել մեկ մարտական հաշվարկ, եւ տեղում պարզվել է, որ  «ՈՒԱԶ» մակնիշի 08 OL 613 պետհամարանիշի  ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի եթեւեկելի հատվածից, շրջվել ձորը եւ բռնկվել:

Մեքենայի մեջ եղած 2 ուղեւորները` 39-ամյա  Արամ Հայրապետյանը եւ 40-ամյա  Լեւոն Պապյանը, տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Կապանի հիվանդանոց: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհը մարվել է 17:40-ին, իսկ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանի տեղեկացմամբ` Արամ Հայրապետյանը, ով դեպքի   օրը մահացել է հիվանդանոցում,  ուներ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ` թոքի եւ լյարդի պատռվածք, տրավմատիկ շոկ ծանր աստիճանի, նրա կյանքն այդպես էլ չհաջողվեց փրկել եւ  վիրահատության վերջում մահացավ:

Իսկ Լեւոն Պապյանը դեռ հիվանդանոցում է, ներկա պահին վիճակը գնահատվում է միջին ծանրութան, կայուն: «Հիվանդն ունի համակցված վնասվածքներ, ստորին ծնոտի կոտրվածքներ, մարմնի տարբեր մասերում սալջարդ, գլխի բազմաթիվ վերքեր: Ներկայումս վիճակը միջին ծանրության է, կայուն», – «Առավոտին» փոխանցեց բժիշկ Աթաջանյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930