Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում ձերբակալվել է վիրահայ սահմանազանց

Սեպտեմբեր 25,2012 17:31

 

Անցակետ վրաց - ադրբեջանական սահմանին

Անցած կիրակի օրը` սեպտեմբերի 23-ին, Ադրբեջանի սահմանապահ ծառայության ջոկատը կանխել է երկրի պետական սահմանը խախտելու փորձ եւ ձերբակալել է Վրաստանի վեց քաղաքացիների։ Այդ մասին APA լրատվական գործակալությանը հայտնել են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունից։ 

Ըստ հաղորդագրության` «սահմանազանցները մեկ ռետինե եւ մեկ երկաթե նավակով փորձել են անցնել Ակգյոլ լիճը եւ մուտք գործել Աղստաֆայի շրջան»։

APA-ն հայտնել է, որ «ձերբակալվածների թվում կան հայեր», եւ հրապարակել անուն-ազգանունները, որոնցից դատելով` սահմանազանցներից առնվազն մեկը ծագումով հայ է. – «Խիխիտյաշվիլի Զուրաբ Կոնստանտինի (ծնված 1962թ.), Գոգիլաձե Նոդար Սերգեյի (ծնված 1954թ.), Զաբիեւ Վալերի Կիկտարի (ծնված 1976թ.), Արզումով Էդուարդ Մարտինի (ծնված 1943թ.), Լեխանդյան Սերգեյ Սուրիյանի (ծնված 1948թ.) եւ Սարկիսյան Միշա Հայկի (ծնված 1948թ.)»։

APA-ի փոխանցմամբ, «քննչական գործողություններն այս պահին շարունակվում են»։ Գործակալությունը չի նշում, թե որտեղ են գտնվում սահմանազանցները, ինչ խոստովանություն են տվել սահմանն ապօրինի հատելու նպատակի մասին եւ ինչ մեղադրանք են նրանց ներկայացրել Ադրբեջանի իրավապահները։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930