Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ ցամաքային զորքերի քոլեջի փորձագիտական խմբի այցը Հայաստան

Սեպտեմբեր 29,2012 17:39

ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների կրթական չափորոշիչների շուրջ փորձագիտական օժանդակություն տրամադրելու նպատակով 2012թ. սեպտեմբերի 26-ից 30-ը Հայաստանի Հանրապետությունում է գտնվում ԱՄՆ ցամաքային զորքերի «Ֆորտ Լիվենվորֆ» հրամանատարաշտաբային քոլեջի փորձագիտական խումբը:

Սեպտեմբերի 27-ից 28-ը ԱՄՆ ցամաքային զորքերի փորձագիտական խումբը քննարկումներ է անցկացրել ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում`  ՀՀ ռազմական կրթության բնագավառում բարեփոխումների իրականացման նպատակով կազմավորված աշխատանքային խմբի հետ: Աշխատանքային երկու օրերի ընթացքում քննարկումներ են ծավալվել ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների մագիստրոսական կրթական չափորոշիչների, ուսումնական նյութերի մշակման, ծրագրային նպատակների, խնդիրների և պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման հարցերով: Այցի արդյունքներն ամփոփվել են սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի հետ կայացած հանդիպման ընթացքում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ տարի իրականացվելիք համատեղ միջոցառումների վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930